Մերկուրովի անվան տուն թանգարան
Գյումրվա ներկայիս պատմությունն իմանալու համար ամենալավ տարբերակը Գյումրիի Հաղթանակի 47 հասցեում գտվող Սերգեյ Մերկուրովի անվան տուն-թանգարան այցելելն է:
Հունական ծագում ունեցող Մերկուրովը ծնվել է Գյումրիում
և հանդիսանում է ԽՍՀՄ-ի վաստակաշատ քանդակագործ:
և հանդիսանում է ԽՍՀՄ-ի վաստակաշատ քանդակագործ:
Մերկուրովի տուն թանգարանը գտնվում է արվեստագետի ընտանեկան տանը, կառուցվել է 1984 թ.: 1988 թ. –ի եկրաշարժից հետո որոշ մարդիկ բնակվել են այնտեղ, բայց 2003 թ. Լենսի հիմնադրամի կողմից այն վերանորոգվել է և ընդունել ներկայիս թանգարանի տեսքը:
Սերգեյ Մերկուրովը ավելի քան 300 դիմաքանդակների հեղինակ է, որոնցում իր ուրույն տեղն ունի ամենայն հայոց կաթողիկոս Մկրտիչ Ղրիմյանի դիմաքանդակը: Մկրտիչ Ղրիմյանը մահացել է 1907 թ.:
Ըստ Սերգեյ Մերկուրովի. “դիմաքանդակները կարևոր պատմական նմուշներ են”: 1953 թ. նրա “Առաջին դիմաքանդակ” պատմվածքում, որը հրատարակվել է “Քանդակագործների գրառումներ” գրքում նկարագրում է դիմաքանդակների հարուստ հավաքածուի ստեղծման առաջին քայլերը:
Թանգարանի մեծ մասը նվիրված է հանրահայտ մարդկանց դիմանկարներին, ինչպիսիք են գրողներ Լև Տոլստոյը, Հովհաննես Թումանյանը, կոմպոզիտոր Նիկոլայ Սկրյաբինը, քաղաքական գործիչներ Լենինն ու Գեորգի Պլեխանովը: Այստեղ կան ավելի քան 70 դիմաքանդակներ:
Արշակ Մանուկյանը` Գյումրիի Մերկուրովի անվան տուն-թանգարանի տնօրենն ասել է, որ Մերկուրովի աշխատանքները բացառիկ են, ամբողջ Հայաստանում չունեն իրենց նմանը:
Հայ քանդակագործների ավագ սերնդի ներկայացուցիչ Սերգեյ Մերկուրովի հայտնի գործերից է 1931թ. Երևանում տեղադրված Ստեփան Շահումյանի մոնումենտը։
Մահից առաջ Մերկուրովը իր տունը նվիրել է քաղաքին, որը ներկայումս իր հյուրընկալ դռներն է բացել բոլորի համար որպես արվեստի տուն թանգարան:
0 коммент.:
Отправить комментарий
Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.