воскресенье, 21 апреля 2013 г.

Հին Գյումրու պատմությունից

Շիրակ-Գյումրի




Շիրակի դաշտը ծննդավայր է հայ մշակույթի եւ գիտության ականավոր բազմաթիվ երախտավորների: Աշխարհին հայտնի մաթեմատիկոս ու տիեզերագետ Անանիա Շիրակացի (615 թ.), հանճարեղ բանաստեղծ Ավետիք Իսահակյան, մեծ բանաստեղծ Հովհաննես Շիրազ,
մեծատաղանդ կոմպոզիտորներ Նիկողայոս եւ Արմեն Տիգրանյաններ, ժողովրդական մեծ գուսան Շերամ (Գրիգոր Տալյան), անվանի բանասեր եւ արվեստագետ Գարեգին Լեւոնյան (աշուղ Ջիվանու որդին), ՍՍՀՄ ժողովրդական նկարիչ Սերգեյ Մերկուրով, ՀՍՍՀ ժողովրդական արտիստ Շարա Տալյան, ՀՍՍՀ Ա ակադեմիկոսներ Ալեքսանդր Հակոբյան,
Խաչատուր Կոշտոյան, Անդրանիկ Շահինյան, Ռ. Ալեքսանդրյան, Գեւորգ Ղարիբջանյան, Սերգեյ Համբարձումյան Ռուբեն Զարյան եւ ուրիշներ:
Սովետական կարգերի հաստատմամբ Ալեքսանդրապոլում արագ թափով սկսեց զարգանալ արդյունաբերությունը, գիտությունն ու մշակույթը: Մինչեւ 1930 – ական թվականների սկիզբը քաղաքը մնում էր որպես գավառի կենտրոն: 1924 թվականին Վ. Ի. Լենինի մահից հետո Ալեքսանդրապոլը անվանվեց Լենինական:

1941-45թթ-ին պատերազմի են մասնակցել շուրջ 8000 լենինականցիներ, նրանցից 4500-ը զոհվել են մարտերում, 3-ը արժանացել են Սովետական միության հերոսի կոչմանը:
Գյումրիում 1926 եւ 1988թթ. Տեղի են ունեցել աղետալի երկրաշարժեր: 1988թ-ի երկրաշարժի հետեւանքով ոչնչացավ 1.8մլն քառ. Մետր բնակմակերես, այդ թվում 22.678 բնակարան, մոտ 100հզր մարդ դարձավ անօթեւան:

Ներկայիս բնակչության մեծ մասը հայեր են։ Ապրում են նաև ռուսներ, հույներ և եզդիներ։ Ըստ 2001 թվականին անկացված մարդահամարի պաշտոնական արդյունքների քաղաքում մշտական բնակչության թիվը 2001 թվականին կազմում էր 150.917 մարդ, իսկ առկա բնակչությանը թվաքանակը 140.318:


 Գյումրի

Կումայրին որպես բնակատեղի գոյություն ունի ավելի քան երկուսուկես հազարամյակ, որը հաստատվում է հնագիտական պեղումներից հայտնաբերված նյութական եւ մշակույթի հարուստ մնացորդներով եւ այլ արժեքավոր նյութերով:

Մսի պահածոների կոմբինատի, թռչնաֆաբրիկայի,«Կազաչի պոստիե տարածքներից, Կումայրի հնագույն ամրոց-բնակատեղից եւ այլ տեղերից գտնվել են բրոնզե իրեր (մ.թ.ա. III հազարամյակ), երկաթե ապարանջաններ եւ դանակներ (մ.թ.ա. X-IX դդ.), ուշ բրոնզե եւ վաղ երկաթե դարի աշխատանքի գործիքներ ու զենքեր, երկաթի ձուլման արհեստանոցի հետքեր 
(մ.թ.ա. X-IX դդ.) բրոնզե զարդեր, կացին, կավե եւ քարե իրեր, դամբարաններ, բրոնզալարերից մատանիներ, ալիքավոր, գծավոր, կետազարդ նախշերով, սեւ, ձայլեցված, ինչպես եւ կոպիտ կավամաններ, գավաթներ, թասեր, կճուճներ և այլն:

Հին Գյումրվա փողոցներից մեկը
Հին Գյումրվա փողոցներից մեկը


Գյումրիից ոչ հեռու Վահրամաբերդ գյուղի ժայռի վրա կա ուրարտական թագավոր Արգիշտի Առաջինի սեպագիր արձանագրությունը. ՙԽալդի աստծո մեծությամբ, Արգիշտին ասում է. նվաճեցի Էրիախի ցեղի երկիրը, նվաճեցի Իրդանիունի քաղաքը՝ մինչեւ Իշկիկուլու երկիրը՚: ՈՒրարտական ժամանակաշրջանում քաղաքի շրջակայքում տարածվող երկրամասը կոչվել է Էրիախի (կամ Էրիաինի), որը նույնպես հիշատակված է սեպագիր արձանագրություններում:
Պատմահայր Մովսես Խորենացին (V դար) հեռու-հեռաստաններից մեզ է հասցրել Շիրակի մասին իրական ու ճշմարիտ իր պատմությունը: Ըստ պատմահոր Հայկ Նահապետի թոռ Արամայիսը իր որդուն՝ բազմազավակ ու շատակեր Շարային ողջ ընտանիքով, տուն ու տեղով ուղարկում է մի մերձակա արգավանդ ու բերրի դաշտ, հյուսիսային լեռան՝ Արագածի թիկունքում, որտեղ շատ ջրեր էին հոսում եւ նրա անունով գավառը կոչում Շիրակ:

Ճշմարիտ է նաեւ այն, որ այդ բնակատեղին, ուր այժմ Գյումրին է, հնում կոչվել է Կումայրի: Այս անունը սովորաբար կապում են Արեւելաեվրոպական հարթավայրից (VIII դ. մ.թ.ա.) Սեւ ծովի արեւմտյան ափերը ներխուժած Կիմմերների անվան հետ:




0 коммент.:

Отправить комментарий

Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.