суббота, 20 апреля 2013 г.


Ձիթողցոնց տուն թանգարան

Ձիթողցոնց տուն թանգարան

Ազգային ճարատարապետության և Գյումրիի կենցաղի թանգարանը գտնվում է քաղաքի կենտրոնում: Շատ հետաքրքիր վայր, որտեղ կարող ենք ծանոթանալ Գյումրվա առօրյային, մշակույթին և պատմությանը:

Բավական ընդարձակ Ազգային ճարատարապետության և Գյումրիի կենցաղի թանգարանը տեղակայված է “Ձիթողցյանների” տանը
, որը կառուցվել է 1872թ. Ձիթողցյանների ընտանիքի կողմից, այդ պատճառով էլ թանգարանը կոչվում է նաև Ձիթողցյանների տուն-թանգարան:
Կենցաղի թանգարանում կարելի է ծանոթանալ Գյումրու և պատվասեր ու հյուրասեր գյումրեցու կյանքի անցած պատմությանը և ներկային: Թանգարանում կատարելիք շրջայցը կբացի գյումրեցու հպարտության ակունքները: Թանգարանի առաջին հարկի մի մասում (մուտքը Հաղթանակի պողոտայի կողմից է) գործում է հիանալի մի հացատուն “Ֆայտոն Ալեք”-ը:
Անկարելի է հասնել այստեղ և դիմանալ այս հացատանը մատուցվող համեղ ուտեստները վայելելու գայթակղությանը, մանավանդ երկար զբոսանքի վերջում:
Թանգարանը բաժանվում է 2 մասի, որոնք գտնվում են բակի հակառակ կողմերում: Թանգարանի առաջին սենյակում կարող ենք տեսնել Գյումրվա հայտնի դեմքերի լուսանկարները: Այստեղ կահավորանքը պահպանվել է ինչպես Ձիթողչյանների օրոք` դաշնամուրը, որը բերված է եղել Իտալիայից և կահույքի մնացած մասը, որոնք բերվել են Ռուսաստանից, Եվրոպայից և Գյումրվա արվեստի հազվագյուտ ձեռագործ գորգերը նույնպես այստեղ են գտնվում:
Երկրորդ սենյակում կարող ենք գտնել հին Գյումրիի բազմաթիվ նկարներ, հին Ալեքսանդրապոլի քարտեզ-մակետը:
Այցելելով այս թանգարան կարող ենք կատարել մի փոքրիկ ճանապարհորդություն` 19-րդ դարի Հայաստանից դեպի հետ 150 տարի առաջ գոյություն ունեցող մշակույթով հարուստ Հայաստան:
Թանգարանը գործում է ամեն օր, ժամը 10-17-ը, բացառությամբ երկուշաբթի օրվանից, մուտքը վճարովի է` 1000 դրամ: Թանգարան մուտք գործելու դեպքում կարող ենք նաև լուսանկարներ անել:

0 коммент.:

Отправить комментарий

Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.