Ասլամազյան քույրերի տուն թանգարան
Գյումրին Հայաստանի երկրորդ քաղաքն է: Գյումրին որպես հնամենի քաղաք ունի հարուստ պատմություն և ինքնատիպ կոլորիտ: Այն հարուստ է բազմաթիվ թանգարաններով, որոնցից մեկը Ասլամազյան քույրերի տուն թանգարան է: Այն իրենից ներկայացնում է հին Գյումրուն բնորոշ դասական կառույց:
Ասլամազյան քույրերի տուն թանգարանը կառուցվել է 1980-ական թ. որպես ուսումնական հաստատություն: Սովետական դարաշրջանի արվեստագետ Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերը քաղաքին են կտակել իրենց ստեղծագործությունները` մոտ 700 արվեստի գործ:
2004 թվականին շենքը Լինսի հիմնադրամի միջոցներով վերակառուցվել է:
Ասլամազյան քույրերի տուն թանգարանը գտնվում է Աբովյան փողոցի 232 հասցեում: Աբովյան փողոցը մի կողմից հասնում է քաղաքի Կենտրոնական հրապարակ: Եթե այստեղից շրջվենք, կտեսնենք չորս հրաշք եկեղեցիների մի համալիր. հետևում “Սուրբ Նշան”-ն է, կենտրոնում “Սուրբ Աստվածածին» առաքելական եկեղեցին (ժողովուրդն անվանել է “Յոթ Վերք”) իսկ հանդիպակաց “Ամենափըրկիչ”-ը այս համալիրի կարևոր մասն է կազմում, այստեղ է նաև հայ կաթողիկոսների “Սուրբ Աստվածածին” կոչված հին եկեղեցին:
Թանգարանը կառուցված է սև տուֆ քարից և շրջապատում ունի շատ գեղեցիկ այգի` երփներանգ ծաղիկներով:
Մարիամ Ասլամազյանը 1965 թվականին ստացել է ազգային նկարիչի կոչում: Նրա որոշ գործեր` “Հայկական նատյուրմորտ” (1955թ.), “Ծաղկած կարմիր կակտուս” (1957թ.) գտնվում են Տրետյակովսկի պետական թանգարանում:
Նրա ձեռքի գործերից են նաև “Հերոսի վերադարձ” (1943թ.), “Երգի հերոս” (1944թ.), “Հերոս Մայր” (1949թ.) աշխատանքները, որոնք ներկայումս գտնվում են Երևանի Արվեստի թանգարանում:
Հայրենական մեծ պատերազմին նվիրված Երանուհի Ասլամազյանի աշխատանքները ևս գտնվում են Տրետյակովսկի պետական թանգարանում:
Ասլամազյան քույրերի տուն թանգարանը բաց է ամեն օր ժամը 10-17-ը, բացառությամբ երկուշաբթի օրվանից:
0 коммент.:
Отправить комментарий
Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.