Վաղմիջնադարյան Շիրակին տիրում էին երեք նախարարական տոհմեր` Սահառունիները, Դիմաքսյանները և Կամսարականները: Սահառունիների տիրույթը հարավային Շիրակում էր` Սահառունիք կենտրոնատեղիով: Այս նախարարական տոհմը Հայաստանում ժամանակ առ ժամանակազդեցիկներից է եղել:
Մուշկ Սահառունին Արշակ 2-րդի օրոք (345-368 թթ) կաթողիկոսի գլխավորությամբ Կոստանդնուպոլիս գործուղված պատվիրակության մեջ էր, որն իր հետ Հայաստան բերեց Արշակ 2-րդի` կայսեր մոտ պատանդության մեջ գտնվող Գնել և Տիրիթ եղբորորդիներին: Վարազդատ թագավորի օրոք (374-378 թթ) բացառիկ բարձր դիրքի էր հասել մեկ այլ Սահառունի` Բաթը: Փավստոս Բուզանդի վկայությամբ` "Վարազդատ թագավորը զորավարության և սպարապետության գործը հանձնեց Բաթ Սահառունուն, որ իր դայակն էր... Նա Մուշեղի փոխարեն դարձավ, բոլոր Հայոց զորավար սպարապետը": Դիմաքսյանները տեղավորված էի հյուսիսային Շիրակում (բնականաբար Երազգավորսը և Կումայրին ներառյալ): Հենց նրանք են առաջատար դեր խաղացել Շիրակում մինչև Կամսարականների այստեղ հայտնվելը: Դիմաքսյան տոհմի ազդեցիկ դիրքի մասին է խոսում հետևյալ փաստը. Հռոմը ձգտում էր և հարևան Վրաստանի օգնությամբ հասավ Հայոց գահին իր դրածո Միհրդատի հաստատմանը և դա իրականացրեց` մեծ դժվարությամբ կոտրելով հայոց բանակի համառ դիմադրությունը: Հռոմեացի պատմիչ Տակիտոսի հաղորդմամբ` հայերի զորքի գլուխ կանգնած էր Դեմոնաքս կուսակալը, որին Հ. Մանանդյանը համարում է Դիմաքսյանների նախնիներից մեկը, որ "Հայաստանի սպարապետն էր ու այդ խառն ու անտերունչ շրջանում աշխատում էր պահպանել Հայաստանի անկախությունը ":

Կամսարական նախարարները համարվում էին Շիրակի և Արշարունիքի ժառանգական սեփականատերեր և կրում էին համապատասխան տիտղոս` "տեարք Շիրակայ և Արշարունեաց": Արշարունիքը Հայաստանի պատմական գավառներից մեկն է, որը գտնվում է Շիրակի հարավում, Ախուրյանը Երասխին միանալու եռանկյունում: Կամսարական նախարարական տոհմը սերում էր Արշակունի արքայատոհմի ազգակից պարթևական Կարեն (Կարենի Պահլավ) տոհմից: Այս տոհմի` Հայաստանում հայտնվելը կապված էր Սասանյան Պարսկաստանում նրա դեմ ձեռնարկված հալածանքերի, իսկ Շիրակն ու Արշարունիքը, որպես ժառանգական տիրույթ ստանալը` Տրդատ Մեծի (298-330 թթ) օրոք քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոն հռչակվելու և տոհմի նախնի Կամսարի մկրտության հետ: Պատմահայրը գրում է. "Կամսարը ևս յուրայինների հետ մկրտվում է Մեծն Գրիգորի ձեռքով և (Տրդատ) թագավորը նրան ջրից ընդունելով, ժառանգություն է տալիս Արտաշեսի մեծ դաստակերտը, որն այժմ Դրասխանակերտ է կոչվում, և Շիրակ գավառը` իբրև իր ազգականին և մտերիմ հարազատին": ԵՎ երբ մկրտությունից 7 օր անց նա վախճանվում է, Տրդատը նրա Արշավիր որդուն "մխիթարելով` նշանակում է հոր փոխարեն, նախարարական ցեղ է սահմանում նրա հոր անունով և մտցնում է նախարարությունների թվի մեջ": Կամսարական նախարարական տան հետագա վերելքը Շիրակի հին նախարարական տոհմերին` Դիմաքսյաններին ու Սահառունիներին, թողեց երկրորդական նախարարությունների կարգավիճակում: Եթե Հայոց գահնամակում Կամսարականները 13-րդն էին, ապա Սահառունիները` 25-րդը, իսկ Դիմաքսյանները` միայն 67-րդը, զորանամակում էլ Կամսարականների հեծելազորն իր քանակով (600) կրկնակի գերազանցում էր մյուս երկուսին:
Տրդատ Մեծի գահակալությունից հետո (298 թ) ընդհուպ մինչև 338-ը Կումայրին ապրել է խաղաղ զարգացման շրջափուլ` ընդգրկվելով քրիստոնեական քաղաքակրթության ծիրի մեջ: Ագաթանգեղոսի "Պատմության" հունարեն խմբագրության համաձայն` Գրիգոր Լուսավորիչը Կեսարիայում ձեռնադրվելուց հետո վերադառնալով Հայաստան` 13 հոգու ձեռնադրեց եպիսկոպոս: Նրանցից Արսուկեսը կարգվում է Շիրակի եպիսկոպոս` իր ենթակայության տակ ունենալով նաև Կումայրին:
330 թ Հռոմեական կայսրության մայրաքաղաքը Կոստանդնուպոլիս տեղափոխվելու շնորհիվ մեծացավ Չինաստանից Բյուզանդիա հասնող միջազգային տարանցիկ առևտրաուղու ("Մետաքսյա ճանապարհի") հյուսիսային ճյուղավորման նշանակությունը: Վերջինս անցնում էր նաև Հայաստանի տարածքով, իսկ նրա մի ճյուղավորումն Արտաշատից ձգվում էր դեպի Կումայրի, որպես "հացի շտեմարան" հռչակված Շիրակով, ապա Աշոցքով հասնում էր Կուրի հովիտ, Թբիլիսի:
Հայաստանի առաջին բաժանմամբ (387 թ) Կումայրին անցավ պարսից տիրապետության տակ: Պարսից Շապուհ թագավորի հրամանով, իրենց դիմադիր կեցվածքի պատճառով, Կամսարականները հալածանքների ենթարկվեցին, իսկ նրանց տիրույթներն, այդ թվում` Շիրակը, Կումայրին հարքունիս գրավվեցին, Գազավոն Կամսարականը նետվեց Անհուշ բերդը: Եղիշե պատմիչի հավաստմամբ` 451 թ Ավարայրի ճակատամարտին կումայրեցիները մասնակցել են Արշավիր Կամսարականի գլխավորությամբ` Շիրակի և Արշարունիքի ռազմիկների հետ: Շիրակի զորագունդն աչքի է ընկել Վարդան Մամիկոնյանի գլխավորությամբ Խաղխաղ քաղաքի մատույցներում պարսից զորքի դեմ հայոց բանակի մղած հաղթական մարտում: Ղազար Փարպեցին վկայում է, որ այդ մարտից առաջ Վարդանը հայոց այրուձին բաժանեց երեք մասի և "աջ կողմում զորագլուխ կարգեց" Արշարունիքի և Շիրակի իշխան Արշավիր Կամսարականին, իսկ նրան օգնական կարգեց Մուշ Դիմաքսյանին, որի տոհմն իշխում էր Շիրակի մի մասին: Խաղխաղում, ապա Ավարայրում պարսից զորքերի դեմ մղված մարտերին գործում մասնակցություն ունենալու համար Շիրակի և Արշարունիքի տերերը` Արշավիր, Թաթ, Վարձ, Ներսեհ և Աշոտ Կամսարականներին պարսիկները դատապարտեցին տաժանակրության` աքսորում անցկացնելով մոտ 13 տարի` 452-464 թթ: Մուշ Դիմաքսյանը զոհվել էր Խաղխաղի մարտերում, բայց նույն տոհմից կալանված ազատների մեջ հիշատակվում են Թաթուլը և Սատոն:
Շիրակի ռազմիկների մարտական կորովը դրսևորվեց նաև 482-484 թթ Վահան Մամիկոնյանի գլխավորածազատագրական մարտերում: Շիրակի և Արշարունիքի իշխաններ Ներսեհ և Հրահատ Կամսարականները 482 թ Մասիսի հյուսիսային ստորոտում ընկած Ակոռի գյուղի մոտ տեղի ունեցած հաղթական ճակատամարտերում գլխավորում էին ապստամբ բանակի չորս զորագնդերից մեկը: Ակոռիի ճակատամարտում Շիրակի զորասյունը մարտական փառքով պսակեց իրեն` Ներսեհ Կամսարականի գլխավորությամբ:
Բյուզանդիայի և Սասանյան Պարսկաստանի միջև Հայաստանի 2-րդ բաժանումից (591 թ) հետո Կումայրին, ամբողջ Շիրակն անցան կայսրության գերիշխանության տակ: Բայց 602 թ. պատերզամը վերսկսվեց կողմերի միջև: Բյուզանդական զորաճամբարը Շիրակում էր: "Հունաց զորքը, - գրում է Սեբեոս պատմագիրը, - գումարվեց Շիրակի դաշտում և Շիրակավան կոչվող գյուղում": Պարսից զորքերի ճնշմանը չդիմանալով` բյուզանդական զորքը նահանջեց ոչ հեռու գտնվող Ականից (Ականիս) դաշտը, ապա Գետիկ ավան, որտեղ տեղացի այրերի մասնակցությամբ հակահարված տրվեց պարսիկներին: Սակայն բյուզանդական զորքը պարտվեց ու նահանջեց, ինչից հետո պարսիկները դաժան հաշվեհարդար տեսան շիրակցիների հետ:
0 коммент.:
Отправить комментарий
Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.