Նազիկ Ավդալյան ծանրամարտ, 69 կգ քաշային կարգ Գյումրի |
Նազիկ (Նազելի) Ավդալյանը (ծ. 1986, հոկտեմբերի 31, Լենինական) հայ ծանրամարտիկ է: Նա ծանրամարտի Աշխարհի չեմպիոն է ճանաչվել 2009 թվականին Հարավային Կորեայի
Գոյան քաղաքում տեղի ունեցած աշխարհի առաջնությունում, դառնալով անկախ Հայաստանի առաջին ծանրամարտի աշխարհի չեմպիոնը: Նույն տարում նա պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով:
Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիայի հարցման արդյունքներով որոշվել են մրցաշրջան 2009-ի 10 լավագույն մարզիկները: Հարցմանը մասնակցել են մարզական թեմաներով գրող 52 լրագրողներ: Նրանք Հայաստանի թիվ մեկ մարզիկ են ճանաչել ծանրամարտի աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանին:
0 коммент.:
Отправить комментарий
Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.