Կումայրիի տարածքը բնակեցված է եղել վաղագույն ժամանակներից: Այստեղ հայտնաբերված հնագիտական նյութերը վկայում են, որ այն գոյություն է ունեցել դեռևս քարի դարաշրջանում: Նրա տարածքում եղած երկու բազմաշերտ բնակատեղիներում` Կումայրիում և ներկայիս Մսի Կոմբինատ թաղամասի տարածքում հայտնաբերված հնագիտական իրերը վերաբերում են մ.թ.ա. 3-րդ հազարամյակին:
Մսի Կոմբինատի տարածքում կատարված հողային աշխատանքների ժամանակ բացված հնագույն ընդարձակ բնակավայրն ունեցել է կիսագետնափոր, խոշոր, վեմերով կառուցված քառանիստ բնակարաններ: Ի հայտ բերված նեոլիթյան քարե գործիքները, խեցանոթների բեկորները, ոսկրե, բրոնզե և երկաթե իրերը վկայում են, որ Կումայրին, որպես բնակավայր քարի, բրոնզի և երկաթի դարաշրջաններում գոյատևել ու զարգացել է: Նրա բնակիչներն ունեցել են տոհմատիրական կարգերին բնորոշ կեսնակերպ: Այնտեղ հայտնաբերված բրոնզե կոթառով սեպաձև կացինը, պղնձե դաշույնը, ձուլարանը և մետաղներ ձուլելու քարե կաղապարները խոսուն ապացույց են` տեղում մետաղաձուլության առկայության մասին: Ընդ որում` Գյումրիի գավառագիտական թանգարանում պահվող մարտական կացինը նման է Միջագետքում (հին Շումմերում) մ.թ.ա. IV-III հազարամյակներում արտադրվածին:

Կումայրիում հայտնաբերված բրոնզե, պղնձե և երկաթե զինատեսակները (կացին, դաշույն, նետասլաքներ, ձիու սանձի երկաթե մասեր) վկայում են հեռավոր այդ ժամանակներում տեղում ծանր հետևակազորի ու հեծելազորի առկայության և ընտիր սպառազինության մասին: Դրանք նաև արտադրության տարբեր ճյուղերի մասնագիտացման, ինչպես նաև Կովկասի և այլ երկրաշրջանների հետ տեղաբնիկների ունեցած մշակութային, տնտեսական առնչությունների ապացույցն են: Կումայրիում հայտնաբերված բրոնզաձույլ դաշույններն իրենց զուգահեռներն ունեն Շիրակավանում կատարված հնագիտական պեղումների ընթացքում ի հայտ բերվածների մեջ: Իսկ Արթիկի դամբարանադաշտում հայտնաբերված ձեռքի փոքր կացինը նման է Կումայրիում արտադրվածին: Դրանք անշուշտ, արտադրվել են Կումայրիում, որն, այսպիսով, Շիրակի մյուս բնակավայրներին ևս զինել է անհրաժեշտ զինատեսակներով` նրանց օժտելով պաշտպանական կարողություններով: Կումայրիում վաղնջական ժամանակներից եղել է բերդ: Շիրակի մյուս բնակավայրերի` Արգինա, Մարմաշեն, Գուսանագյուղ, Դարբանդ (այսօր` Կարմրաքար), Հոռոմոս և այլն, մոտերքում հայտնաբերվել են նախաքրիստոնեական ամրակառույց բերդերի ավերակներ: Կարելի է կարծել, որ հնուց ի վեր Շիրակն ունեցել է պաշտպանական զորեղ ուժեր, որոնք զինված են եղել Կումայրիում արտադրված զինատեսակներով
:
:
0 коммент.:
Отправить комментарий
Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.