суббота, 20 апреля 2013 г.


Ավետիք Իսահակյանի անվան տուն թանգարան

Ավետիք Իսահակյանի անվան տուն թանգարան

Գյումրին հայկական ժամանակակից մշակույթի օրրաններից մեկն է: Սա այն վայրն է, որտեղ ծնվել և ուսում են առել շատ հռչակավոր արվեստագետներ, գրողներ, երաժիշտներ և ռեժիսորներ:

Թանգարանը գտնվում է Վարպետաց փողոցում, որն այսօր վերանվանվել է Շահումյանի փողոց. մի հանրահայտ փողոց, որտեղ
գտնվում են Հայաստանի վաստակաշատ գրողների` Ավետիք Իսահակյանի և Հովհաննես Շիրազի անվան տուն թանգարանները:
Բանաստեղծ, արձակագիր, հասարակական գործիչ Ավետիք Իսահակյանը եղել է Հայաստանի Գիտությունների ակադեմիկոս: Սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, 1893-ին ընդունվել է Լայպցիգի համալսարան որպես ազատ ունկնդիր: Նրա հանրահայտ ստեղծագործություներից են`“Երգեր և վերքեր” բանաստեղծությունների իր առաջին գիրքը, “Աբու-Լալա Մահարին”, “Լիլիթը”, “Սաադիի վերջին գարունը”, “Իմ սիրտը լեռներում է” և այլն:
Թանգարանի կահավորանքը պահպանվել է այնպես, ինչպես հեղինակի կենդանության օրոք էր: Այստեղ կարելի է տեսնել Իսահակյանի անձնական հարուստ գրադարանը, հնօրյա գրասեղանը, որտեղ ծնվել է նրա առաջին ստեղծագործությունը, փայտե մանկական օրորոցը և այլն:
Այստեղ է գտնվում նաև ասեղնագործված սեղանի սփռոցը և բարձը, հեղինակի շատ սիրելի սուրճի պատրաստման ամանը, բավական մեծ եվրոպական ոճի հայելին, 2 մ բարձրությամբ փայտե քանդակը, որը հանրահայտ գրողի դիմաքանդակն է:
Ավետիք Իսահակյանի անվան տուն թանգարանը սկսել է գործել 1828 թվականից, սակայն այն ենթարկվել է բազմաթիվ ավերվածությունների 1988թ. ավերիչ եկրաշարժի հետևանքով:
2002 թ. թանգարանը վերանորոգվել է պետական գումարներով և իր հյուրընկալ դռներն է բացել բոլորի համար:

0 коммент.:

Отправить комментарий

Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.